տոնածառի մասին

զարդարված ծառ (սովորաբար լինում է փշատերև ծառ, օրինակ՝ եղևնիսոճի, կամ դրանց արհեստական իմիտացիան), որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր։ Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում[1][2]։ 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում[3]։ Նախկինում տոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով, այլ մրգերով։ 18-րդ դարում սկսել են այն զարդարել մոմերով, իսկ էլեկտրականության հայտնագործումից հետո դրանց փոխարինել են լամպերը։ Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, հատուկ պատրաստված խաղալիքներով, մոմերով կամ լամպերով։ Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը[4][5]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով