Category Archives: ուումնական ծանփորդություն

Ծաղկեվանք

   հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև[1]։ Արայի լեռը վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ է։ Բարձրությունը՝ 2577 մետր։ Արայի լեռը կազմված է անդեզիտներից, անդեզիաներից և դացիաներից։ Լանջերը ծածկված են էլուվիալ նստվածքներով և մասնատված են ձորակներով։ Կլիման ցամաքային է, տեղումները՝ 300—400 մմ։ Ստորոտներում տարածված են գորշահողերով ծածկված օշինդթային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները։ Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ։ Արայի լեռան վրա է գտնվում Ծաղկեվանքը։ Ըստ հայկական ավանդության՝ լեռը այդպես է կոչվել ի հիշատակ առասպելական Արա Գեղեցիկի, ով Շամիրամի դեմ կռվելու համար իր զորքերը տեղավորել էր այս ստորոտում[2]։Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ովRead more: Ծաղկեվանք