Category Archives: Ռադիո նյութեր

Շախմատ ռադիո նյութ♟

Շախմատ կամ հայերեն տարբերակով Ճատրակ♟,շախմատը ունի շատդաշտ ունեցող (8 x 8 վանդակ) քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է․ միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում, համակարգիչներով, առցանց, նամակագրությամբ և մրցաշարերում։

Շախմատային պարտիայի (խաղի) սկզբում խաղացողներից յուրաքանչյուրը ունենում է 16 խաղաքար՝ մեկ արքա, մեկ թագուհի, երկու նավակ, երկու ձի, երկու փիղ և ութ զինվոր։ Ընդամենը վեց տեսակի խաղաքարերից յուրաքանչյուրը քայլում է յուրովի։ Խաղաքարերը օգտագործվում են հակառակորդի խաղաքարերը հարվածելու և վերցնելու համար, խաղի նպատակն է «մատ հայտարարել» հակառակորդի արքային[1], այն է, «հարվածի տակ վերցնել» հակառակորդի արքային, այնպես, որ հարվածից հնարավոր չլինի խուսափել։ Բացի մատ հայտարարելու դեպքից, խաղը համարվում է շահած, եթե.

հակառակորդը ինքնակամ հանձնվել է,հակառակորդը սպառել է ժամանակը,ժհակառակորդը չի ներկայացել խաղին։մինչև 1993 թվականը՝ եթե պարտիան հետաձգելիս հակառակորդը սխալ է գրանցել իր քայլը կամ գրանցել է կանոնների տեսակետից անթույլատրելի քայլ։

Խաղը համարվում է ոչ-ոքի ավարտված, եթե.

խաղատախտակի վրա պատ է (տվյալ խաղացողը չունի ոչ մի քայլ),

կողմերից մեկը հայտարարում է հավերժական շախ,դիրքը կրկնվում է երեք անգամ, եթե բոլոր դեպքերում քայլ պետք է կատարի նույն խաղացողը,հիսուն քայլի ընթացքում չի վերցվել ոչ մի ֆիգուր և ոչ մի զինվոր չի կատարել քայլ,կողմերի համաձայնությամբ (որոշ միցաշարերում այս դեպքը չի կիրառվում կամ կիրառվում է քայլերիսահմանափակմամբ, օրինակ՝ առաջին 30 քայլի ընթացքում համաձայնություն չի թույլատրվում)։

Տարբերում են խաղի 3 փուլ ՝սկզբնախաղ (երբեմն բացում), միջնախաղ և վերջնախաղ (երբեմն էնդշփիլգերմ.՝ Endspiel , թարգմանաբար՝ խաղի ավարտ)։

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսին առաջինն արժանացել է Վիլհելմ Ստեյնիցը 1886 թվականին։ Ներկայիս Աշխարհի չեմպիոնն է Մագնուս Կառլսենը։

Շախմատի աշխարհի առաջնությունից բացի անց են կացվում նաև Կանանց շախմատի աշխարհի առաջնությունՊատանիների շախմատի աշխարհ առաջնություն, Մեծահասակների շախմատի աշխարհի առաջնություն, Նամակագրությամբ շախմատի աշխարհի առաջնություն, Շախմատի կայծակնային խաղի առաջնություն և Համակարգչային շախմատի աշխարհի առաջնություն։ Շախմատային օլիմպիադան տարբեր երկրների թիմերի միջև մրցություն է, մեկ այլ թիմային մրցություն է Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Առցանց շախմատը սիրողական և պրոֆեսիոնալ մրցությունները հասանելի դարձրեց խաղացողների լայն շերտերին։ Շախմատը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից պաշտոնապես ճանաչված մարզատեսակ է[2], միջազգային շախմատային մրցությունները, անցկացվում են Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Բացի դասական շախմատից, գոյություն ունեն շախմատի բազմաթիվ տարբերակներ, որոնք ունեն այլ կանոններ, խաղաքարեր և խաղատախտակներ։

20-րդ դարի երկրորդ կեսից համակարգիչները ծրագրավորվում էին շախմատ խաղալու համար։ Գործընթացի շարունակական հաջողության շնորհիվ այժմ անգամ անհատական համակարգիչներըպլանշետները և սմարթֆոնները կարող են խաղալ շախմատ շատ բարձր մակարդակով։ Վերջին երկու տասնամյակում համակարգչային վերլուծությունը զգալի ավանդ է ունեցել շախմատային տեսության զարգացման գործում, հատկապես վերջնախաղի տեսության ոլորտում։ ԱյԲիԷմ ընկերության Դիփ Բլու գերհամակարգիչը առաջին մեքենան էր, որը հաղթեց գործող Շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովին 1997 թվականին։



ծի

Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։