Category Archives: Մայրենի

Ծնդյանն հեքիաթը սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Հարցեր և առաջադրանքներ

 



Ճնճղուկը

Լինում է, չի լինում, որ չի լինում, ո՞նց է լինում: Ուրեմն լինում է մի ծիտ: Սա մի ծառի վրա բույն է շինում, ձագ է հանում ու ապրում է իր համար: Ամեն օր կեր է ճարում, հա՛մ ինքն է ուտում, հա՛մ էլ ճտերին բաժին հանում:

Օրերից մի օր էլ էս ծիտը տանը չի լինում, մեծ ճուտը փոքրին ասում է. «Արի քեզ թռչել սովորեցնեմ»: Բնից դուր է գալիս, մի երկու քայլ է անում, պուճուրն էլ հետևից մի քիչ առաջ է գնում: Մեծն անցնում է մյուս ճյուղին: Էս պուճուրն էլ կրկնկակոխ գնում է: Բայց արի ու տես, որ էս պուճուրի խելքին փչում է իր գլխու բաներ անել. «Ես էստեղ մնացողը չեմ, թռչեմ, գնամ աշխարհ ման գամ»: Ճուտ դու ճուտ, ասելն ու թռչելը մեկ է լինում: Բայց ո՞ւր, իսկի թռչել չգիտի: Ընկնում է ուղիղ ծառի տակի ցեխի մեջ: Մի կերպ ցեխից դուրս է գալիս: Կողքին մի տերև է լինում: Էս ծիտը թե՝

-Տերև՛, ա՛յ տերև, ի՞նչ կլինի, ինձ սրբես: Էս տերևը թե՝

— Է՜է՜հ, չէ մի չէ …

Ես ծտի գլխի որդերը շարժվում են.

-Լավ, տես ես քո գլխին ի՛նչ օյին խաղամ,- ասում է ու թռչում գնում:

Կողքի արտում մի չալպուտուրիկ այծ է լինում:

Էս այծին թե՝

-Ա՛յծ ախպերր, ի՞նչ կլինի՝ գաս էս տերևին ուտես: Ինձ չի մաքրում, որ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս այծը թե՝

-Մըկըկը, ես էս կանաչ արտը թողնեմ, գամ, քո չոր տերև՞ն ուտեմ, էդ իմ գործը չի, թող գնա:

II

Էս ծտի ճուտը թռչում գնում է, գնում է տեսնում սարում մի հովիվ, մոտենում է թե՝

-Ա՛յ հովիվ, եկ գնանք, էն արտի այծին կեր, որ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Հովիվը թե՝

-Պահ, ա՛յ ծտի ճուտ, ես իմ դմակավոր գառները թողնեմ, գամ քո պուճուր ա՞յծը ուտեմ:

Էս ճուտն էլ թե՝

-Դե լա՜վ, կտեսնես:

Ու թռչում գնում է:

Գնում է, գնում, մի գյուղում մի հարսանիքի է հանդիպում: Հարսանիք, ի՜նչ հարսանիք, էլ դու սուս: Զուռնաչին ու դհոլչին հո չեն ածում, հո չեն ածում, սարերը դմբդմբում են: Մի կերպ գնում է դհոլչու ականջին ասում.

-Ա՛յ դհոլչի, ի՞նչ կլինի գաս, էն սարում մի հովիվ կա, դհոլիդ ձայնով գժվացնես նրան, որ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մարդը թե՝

-Ա՛յ, ծիտ. ես իմ հարսանիքը թողնողը չեմ, սարի հովվի հետ էլ գլուխ դնողը չեմ:

Ծիտը ճարը կտրած թռչում գնում է: Գնում է, տան պատի տակ մի մուկ է տեսնում.

-Մո՛ւկ, ա՛յ մուկ, գնանք դհոլչու դհոլը ծակի, որ չի գնում հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս մուկն էլ ոչ մեկ, ոչ երկուս, ետ է դառնում, թե՝

-Ա՛յ, ծտի ճուտ, կորի գնա, է՜, ես էս գաթեն ու աղանձը չեմ թողնի գամ քո չոր դհոլը ծակեմ:

III

Ծտի ճուտը թռչում է գնում: Մի տուն է գնում, տեսնում աչքի մեկը կույր մի պառավ թախտին նստած, մի գավազան էլ կողքին: Կույր աչքի կողմը կաթով աման կա դրած, մի կատու էլ վառարանի մոտ քնած է: Դու մի ասի, էս կատուն ամեն անգամ պառավից թաքուն կաթն ուտում է, բեղերը լիզում, մի կողմ քաշվում: Էս ծիտը կատվի ականջի տակ փսփսում է.

-Փիսի՛կ, փիսի՛կ:

-Մյաո՜ւ, ի՞նչ…

-Արի գնանք էն մկանը կեր, որ չի գալիս դհոլը ծակի, դհոլչին չի գալիս հովվին գժվացնի, հովիվն էլ այծին չի ուտում, այծն էլ տերևին չի ուտում, տերևն էլ ինձ չի մաքրում՝ թռչեմ գնամ, բնումս կենամ:

Էս կատուն թե՝

-Ա՛յ ծիտ, ծտի ճուտ, ես էս կաթ ու մածունը թողնողը չեմ, գամ քո հարամ մուկն ուտեմ:

-Դե լա՜վ,- ասում է ծիտն ու գնում է պառավին գանգատվում,- նանի՛, ա՛յ նանի, էս կատվին մի լավ դնգստի, քո կաթն ու մածունը նա է ուտում, գո՛ղ է, գո՛ղ:

Պառավը գավազանը տանում է բերում տուր թե կտաս կատվին: Կատուն տեղից պոկվում է, վազ տալիս՝ մկանն ուտի, մուկն էլ վազում է՝ դհոլը ծակի, դհոլչին վազում է՝ հովվին գժվացնի, հովիվը վազում է՝ այծին ուտի, այծը վազում է՝ տերևին ուտի, տերևն էլ դողդողալով ծտին սրբում է, մի լավ մաքրում:

Ծիտն ուրախացած թռչում է իր բույնը, կանգնում ճյուղին ու երգում.

Ծիտն եմ, ծիտն եմ,

Ծտի ճուտն եմ:

Մոր բերած եմ:

Հոր պահած եմ:

Անուշ քրոջ թռցրած եմ,

Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ:

Հարցեր և առաջադրանքներ

1.Կարո՞ղ ես ճիշտ դասավորել բառերը:

մի տանը օր էլ էս չի լինում, մեծ Օրերից ծիտը ճուտը փոքրին ասում է. «Արի թռչել քեզ սովորեցնեմ»:

2.Կարո՞ղ ես հիշել նմանատիպ հեքիաթներ, գրի՛ր դրանց վերնագրերը:

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և վերնագրի՛ր։



Հորինուկ

Դ․ Մակարյան

Սեբաստացիները  ուրախացան,  որ  կարմիր  մարդիկ    գիրք   նվիրեցին    իրենց։Այդ  գրքի  մեջ  գրված  էր      մարսի    գաղտնիքների    մասին։ Սեբաստացիները  նույնպես նվիրեցին  հետաքրքիր  գիրք։



Փեսացու մուկը

                            Փեսացու մուկիկը

 

 

Աթաբեկ Խնկոյան

 

Մուկը ուզեց Ամուսնանալ Եվ հզորին Փեսա դառնալ։ Նրան ասին, Որ աշխարհում Արեգակն է Սիայն հզոր։ Մուկը տեղից Վեր է կենում, Իրեն կոկում Ու փառավոր Գարնան մի օր, Ջերմ առավոտ Ուղիղ գնում Արևի մոտ։ Գնում, ասում. — Բարև, բարև, էս աշխարհի հզոր արև՛. Քո դստրիկը Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ

Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ, Անեմ հարսիկ։ — Ես որտեղի Հզորն եմ որ… Տե՛ս էն ամպն է Ինձնից հզոր, Մին էլ տեսար Արագ, արագ, Կտավի պես Երկար–բարակ Տարածվում է, Կապուտակում, Վարագույրով Դեմքս ծածկում, — Արեգակը Մկանն ասավ։

Մուկը վազեց Ամպին հասավ. Այ հզոր ամպ, Բարև, բարև. Ու՞ր ես գնում Վերև, վերև։ Քո դստրիկը

Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ Անեմ հարսիկ։ —Ես որտեղի՞ Հզորն եմ որ… Այ, քամին է Ինձնից հզոր։ Որ բարկացավ, Էլ գութ չունի, Ուր ուզենա՝ Ինձ կտանի։ Նա ինձ կանի Փաթիլ–փաթիլ, Ու կքամի Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց Հասավ քամուն. —Քամի՛, ասավ, Հզոր ես դուն։ Ամպին կանես Փաթիլ–փաթիլ Ու կքամես

Կաթի–կաթիլ։ Քո դստրիկը Հեզիկ–նազիկ, Հեզիկ–նազիկ Ոսկեմազիկ, Տուր ինձ՝ տանեմ Անեմ հարսիկ։ — Ե՞ս եմ հզոր… Երանի՜ քեզ. Չէ՛, չէ՛, մկնիկ, Դու խաբվել ես։ Զորեղ տեսնես Դու սև գոմշին, Կուզեմ պոկեմ, Բերեմ կաշին, Բայց որտեղի՞ց… Ինչի՞ տեր եմ, Որ ուզածս Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց Գոմշին արտում՝ Լուծ քաշելիս, Հոգնած, տրտում. —Գոմե՛շ,—ասավ,—Read more: Փեսացու մուկը



Ճանապարհորդություն դեպի Լուսին

 

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում

էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը

տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ

հազիվ էին այնտեղ մտնում:Read more: Ճանապարհորդություն դեպի Լուսին



Անհատական ուսումնական պլան

Դասարան 3․2

Ընտրությամբ  գործունեության խումբ- Բանավորն մաթեմատիկա

Լրացուցից կրթություն-Շախմատ

Հհեծաիվ վարել-շատ լավ հեծանիվեմ վարում

Լողալ-ես կարողեմ Լողալ

Երկարօրյայի ծառայություն

Իմ  կամ  ծնողներիս հեռախոսահամարը-055707060

Տան հասցե-52/2

երթուղային- չեմ ոգտվումղդ

հանրապետություն-ՀՀ



← Previous page