Ծաղկեվանք

   հանգած հրաբուխ Հայաստանի Կոտայքի և Արագածոտնու մարզերի սահմանագոտում, Արագածից հարավ–արևելք, Քասաղ և Հրազդան գետերի միջև[1]։ Արայի լեռը վերին երրորդական ժամանակաշրջանի հանգած հրաբուխ է։ Բարձրությունը՝ 2577 մետր։ Արայի լեռը կազմված է անդեզիտներից, անդեզիաներից և դացիաներից։ Լանջերը ծածկված են էլուվիալ նստվածքներով և մասնատված են ձորակներով։ Կլիման ցամաքային է, տեղումները՝ 300—400 մմ։ Ստորոտներում տարածված են գորշահողերով ծածկված օշինդթային կիսաանապատները, բարձրադիր մասերում՝ տափաստանները։ Հյուսիսային լանջին հանդիպում են կաղնու նոսր պուրակներ ու թփուտներ։ Արայի լեռան վրա է գտնվում Ծաղկեվանքը։ Ըստ հայկական ավանդության՝ լեռը այդպես է կոչվել ի հիշատակ առասպելական Արա Գեղեցիկի, ով Շամիրամի դեմ կռվելու համար իր զորքերը տեղավորել էր այս ստորոտում[2]։Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։ Այստեղ է ընկել իր կնոջը՝ Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու՝ Շամիրամի հրամանով, դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան[3][4]։ Արայի լեռան փեշին գտնվող Եղվարդ քաղաքի բնակիչներն Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար, քանի որ այն լեռան ամենաբարձր գագաթն է։Արայի լեռը գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերում` մայրաքաղաք Երևանից 33կմ հյուսիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի աջ կողմում[3][5]։ Մոտակա բնակավայրերից են Նոր ԵրզնկաԶորավանՍարալանջԵրնջատափՀարթավանԱրտաշավանՍաղմոսավանքՀովհաննավանքԿարբի և Մուղնի գյուղերն ու Եղվարդ քաղաքը[3][6]։ Լեռան արևմտահայաց լանջի ստորոտում են գտնվում «Դեմիրճյան խնձորի» այգիները։ Արևմուտքից սահմանակից է Քասաղ գետի կիրճին[7]։

Արայի լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից։ Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան։

Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։

Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն, տափաստանի թփուտներ։Արա լեռան տարածքը հարուստ է կենդանական աշխարհով։ Այստեղ բնակվում են բազմաթիվ թռչնատեսակներ, սողուններ, կրծողներ, ինչպես նաև արջեր, գայլեր, աղվեսներ և այլն։2018 թվականի հունվարի 28-ի կեսօրին հայ լեռնագնացների խումբը բարձունքից իջնելիս հայտնվել է խառնարանից դեպի Ծաղկեվանք սրբատեղի տանող ժայռապատ սարալանջին տեղի ունեցած ձնահոսքի շրջանում։ Համաձայն Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկությունների՝ քաղաքացու կորելու և մեկ այլ լեռնագնացի վնասվելու մասին ահազանգը ստացվել է ժամը 16:10-ին[8][9][10]։ Ավելի ուշ պատահարների մասին հաղորդագրություններ տարածող լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ խումբը կազմված է եղել 18 անձից, որից 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանը ձնահոսքի հետևանքով զոհվել է, իսկ 38-ամյա էդգար Նավասարդյանն ու 22-ամյա Հրաչյա Հարությունյանը ստացել մարմնական վնասվածքներ[11]։

Ինչե անրաժեշտ  բժշկական իրեր,հեռադիտակ, սնունդ և ջուր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով