Բանավոր մաթեմատիկա

Ընտրությամբ գործունեություն 07.09.-10.09. 2021

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեութան խմբի սովորողներ առաջարկում եմ պատասխանել հարցերին, լուծել խնդիրներ և խաղալ մաթեմատիկական խաղեր։

  1. Դիր թվաբանական գործողության նշաններ, այնպես, որ հավասարությունը լինի ճիշտ՝2*15*7*5*2=100
  2. Մի ծառին նստած էր 15 ճնճղուկ, իսկ մյուսին՝ 19։ Յուրաքանչյուր ծառից թռավ 7 ճնճղուկ, և յուրաքանչյուրին նստեց ևս 10 ճնճղուկ։ Ընդամենը քանի ճնճղուկ եղավ երկու ծառի վրա։
  3. Մարինեն ունի 3 եղբայր և  2 քույր: Քանի՞ եղբայր և քույր ունի նրա եղբայր Հայկը:

Երեքշաբթի-Ուրբաթ՝ 13.09-17.09.2021

1. Ամենափոքր  երկնիշ թվին ավելացնելով  26  և այդ գումարը բաժանելով ամենամեծ միանիշ  թվի վրա, մենք կստանանք.
A) 3             (В) 6           (С) 9            (D) 4            (Е) 27

2.Ամենափոքր  երկնիշ թվին ավելացնելով  17  և այդ գումարը բաժանելով ամենամեծ միանիշ  թվի վրա, մենք կստանանք.
A) 3             (В) 6           (С) 9            (D) 11            (Е) 27

3.Ամենամեծ եռանիշ թիվը բազմապատկիր ամենափոքր եռանիշ թվով և ավելացրու հարյուր։  Ի՞նչ թիվ կստանաս։

Ուրբաթ՝ 24.09.2021

4.21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

1)Ինչպե՞ս երեք հատ 5-երի միջոցով ստանալ 4:
2) Հինգ հատ 1-երի միջոցով ստանալ 100:
3) Վեց 9-երի միջոցով ստանալ 100:
4) Հինգ հատ 5-երով ստանալ 31:
5) Հինգ հատ 4-ներով ստանալ 55:

 Երեքշաբթի՝ 28.09.2021

Սիրելի սովորողներ, առաջարկում եմ բանավոր մաթեմատիայի ընտրությամբ գործունեության պարպմունքին բաժանվել երկու հոգանոց խմբերի, նկարել Paint նկարչական ծրագրով ձեր ցանկությամբ որևէ նկար։ Նկարը ուղարկել մյուս խմբերին, որպեսզի այդ նկարին նայելով խնդիր հորինեն։ Այսպես խմբերը իրար կուղարկեն նկարները և կհորինեն խնդիր ըստ նկարի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով