Daily Archives: 4 Ապրիլի, 2022

Լուսնահաչ

Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Հար՝ցեր և առաջադրաքներ՝

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել։

ես սաղ բառեր հասկացելեմ։

Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հականիշները։

վնա՞ս է տալիս-ոգնություն անել,վնաս-ոգնություն,գիշերը դուր չի գալիս-առավոտդուրս է գալիս,լուռ-բառձրաձայն,մութ-լույս,զուր-տեղի

 

Հայրը իրենց ինչի՞ հետ է համեմատում, դուրս գրի՛ր այդ տողերը և փորձի՛ր բացատրել։

Պետք է լույս տանք մութ աշխարհին