Daily Archives: 6 Դեկտեմբերի, 2021

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

ան հասկանալի բառբ չ կա

2Նկարագի՛ր ` ինչպիսին էր բարդին։

3Նկարագի՛ր` ինչպիսին էր եղևնին։

մեծ վատ չար ծառ



Մաթեմատիկա

Լուծի՛ր խնդիրները։

Ձկնորսներն առաջին օրը 32 կգ ձուկ որսացին, երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ որսացին: Երեք օրում ձկնորսները ընդամենը քանի՞ կիլոգրամ ձուկ որսացին:

Լուծում

32+10=42

42․4=168 32+10=42

32+42+168=232

Պատասխան՝

 

Երկու տուփերում կար տարբեր քանակի մատիտներ: Երբ առաջին տուփից 7 մատիտ տեղափոխեցին երկրորդ տուփի մեջ, յուրաքանչյուր տուփում 24 մատիտ եղավ: Սկզբում քանի՞ մատիտ կար յուրաքանչյուր տուփի մեջ:

Լուծում

1 տուփ31 մատիտ  2տուփ17  17+7=24

Պատ՛31-7=24  17+7=24

Ուղղանկյունաձև սեղանի երկարությունը 14 սմ, լայնությունը՝ 10սմ։ Հաշվի՛ր այդ սեղանի P։

Լուծում

ԱԲ=14   ԲԳ=10  ԳԴ=14    ԴԱ=10   14+10=24   10+14=24   24+24=48

Պատ․՛48

Հաշվի՛ր։

 

26×7=182

38×9=342

42×5=210

87×3=261

63×4=252

36×5=180

55×8=440

300:6=50

640:80=8

480:8=6

630:70=9

240:3=80

420:60=7

320:4=80

63․6=378

55․7=385

29․2=58

72․4=288

25․5=125

15․9=135

 



Նամակ Ձմեռ պապիկին🎅🎅🎅🎄🎄🎄

Բարև, Ձմե’ռ պապիկ,🎅 ես մաղթում եմ լավ կյանք և շատ ձյուն։