Daily Archives: 9 Դեկտեմբերի, 2021

«Ձմեռ» Ա. Խնկոյան

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

 



Սուրբ ծնունդյան երերգ

Ավետիս

 

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Այսօր տոն է Սուրբ Ծննդեան, ավետիս,
Տեառն մերոյ և հայտնութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս,
Այսօր արևն արդարութեան, ավետիս:

Շարոց բերեք, պաստեղ բերեք, ավետիս,
Մեր հարսներուն փայն ալ բերեք, ավետիս,
Թոնիր վառենք, գաթա թխենք, ավետիս,
Այդ գաթայից բաժինք հանենք, ավետիս:

Այնժամ որ Քրիստոս ծնվեց, ավետիս,
Վըրան լուսելույս ծագեց, ավետիս,
Ուղտը եկավ հազար բեռով, ավետիս,
Մանչը ծնվեց քաղցր ճիչով, ավետիս:

 

Ավետիս

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս: