Daily Archives: 21 Դեկտեմբերի, 2021

Հեքիաթ բախտը բերելու մասին

Մի անտառ կար: Այդ անտառում իրար կողքի երկու ծառեր էին  աճում` ջահե՜լ, սիրո՜ւն: Երեկոները նրանք բախտի մասին էին փսփսում:
-Ես որ մեծանամ, բարձր ու մեծ ծառ եմ դառնալու,- ասում էր նրանցից մեկը,- թռչունները կապրեն իմ ճյուղերի մեջ: Բոլորը կհանգստանան իմ ստվերի տակ: Արևի շողերին և առավոտվա հովիկին առաջինը ես կդիմավորեմ: Մի քանի տարի հետո իմ տակ աճած ծառիկները կշրջապատեն ինձ: Նրանք փոքրիկ ու հրաշալի ծառեր կդառնան:
-Չէ~,_ասում է մյուսը,- աճել-մեծանալը  էնքան էլ լավ բան չի: Ձմռանը ցուրտն է ծեծում, ամռանն արևն է վառում:   Ամբողջ օրն էլ  արմատներդ  պիտի աշխատեցնես, որ տերևներիդ ջուրը   հասցնես,  կշտացնես: Ավելի լավ է փայտահատն ինձ կտրի, հետո ինձնից մի հրաշալի բան սարքեն, դնեն փափուկ բարձի վրա:
Եվ ի՞նչ եղավ հետո: Եկավ մորուքավոր փայտահատը և կտրեց երկրորդ ծառը:  Նրա մի մասը վառարանում վառեցին, մյուս մասից սիրուն զարդատուփ սարքեցին: Երկար ժամանակ տուփը բարձի վրա ապրեց` մեջը` սիրուն ականջօղե~ր, մատանինե~ր ու անուշահոտ օծանելիքներ: Հետո տուփը քիչ-քիչ հնացավ, չորացավ, փականը փչացավ, հալից ընկավ: Էս խեղճ տուփը տվեցին փոքրիկներին, որ խաղան: Սրանք էլ խաղացին-խաղացին, վերջը  տուփը ջարդեցին, մի կողմ գցեցին: Մինչև ձմեռ նրա տաշեղները դեռ բակում էին, հետո   ինչ եղան, ոչ ոք չիմացավ:    Այ, եթե քամին հարցնի  առաջին ծառին, թե ինչ եղավ երկրորդ ծառը,  նա կպատմի, որ հին տուփի տաշեղներով ագռավը բույն է հյուսել իր ճյուղերին:  Այսպես երկու ընկերուհիներ գտել են իրար և զարմացել իրենց բարի բախտի վրա:Նրանք հասան իրենց ուզածին, դուք էլ ձերին կհասնեք:

Առաջադրանքներ

1. Ինչ եք հասկանում /բախտը բերել է/ արտահայտությունը լսելիս:

2. Գրեք, թե ինչում է ձեր բախտը բերել:



Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ես Դավիթ Մակարյանն եմ։ Իմ բլոգ բացել եմ մայսին և մայսին դարձել եմ բլոգավար։ Ես կարողանում եմ նյութ հրապարկել իմ բլոգում։ Ես գիտեմ՝ ինչպես  հղում վերցնել  իմ ուսուսչուհու բլոգից  և հրապարակել իմ բլոգում։  Ես ունեմ 87 հրապարակում։

Մաթեմատիկա՝ ես գիտեմ բաժանել բազմապատկել և խնդիր լուծել։

Մայրենի՝ ես գիտեմ կարդալ, պատասխանել հարցերին, կարողանում եմ տարբերել հեքիաթի հերոսներին և պատմողին։Ես կարող եմ նամակ գրել ձմռանը և Ձմեռ պապիկին։

Շախմատ՝ ես կարողանում եմ խաղալ շախմատ։

ՈՒսումնական ճամփոռդություններ՝ մենք գնացել ենք Գիտելիքի օրը գրքերի աշխարհում՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն,Ծաղկեվանք,Պլանետարիում,Կոմիտասի ինստիտուտ- թանգարան,հիմա մենք պատրաստվում ենք գնալ մյուզիքլ դիտելու։

Անգլերեն՝ ես գիտեմ կարդալ գրել նախադասություններ կազմել անգլերեն երգեր երգել ։

Ռուսերեն՝ ես գիտեմ կարդալ  գրել նախադասություն կազմել։

Ես և շրջակա՝ ես գիտեմ անվտանգության կաննոները ,ինչու է երկինքը կապույտ, գիտեմ իննը մոլորակները,ինչու են ամանորին զարդարում եղևինի։ Ես մասնակցել եմ Շարոցթաթխիկին,  Սեբստացիների տոնին։